Գրում եք, թե Ալիևը չի կարողանում մարսել Ղարաբաղը:
Իսկ ի՞նչ է եղել, որ մարսողությունը խանգարվել է:
ՄԱԿ -ի 50 հոդվածի համապատասխան, ռազմական ճանապարհով հարցը լուծեց:
Հիմա էլ, Վաշինգտոնում, Թրամպի հզոր վկայությամբ նախաստորագրված պայմանագրի 6-րդ՝ միայն առաջին հայացքից անմեղ հոդվածով, այն է՝
«Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց», Հայաստանի և՛ ներկա , և՛ ապագա սերունդներին, որոնք Արցախի ճակատագրի շահառուներ են, արգելում է խառնվել Ադրբեջանի ներքին գործ հանդիսացող Արցախի հարցին:
Հայաստանի կողմից Արցախի հարցի ցանկացած արծարծում, կնշանակի խաղաղության պայմանագրի չեղարկում:
Ենթադրենք Երևանում չեն հասկացել 6-րդ հոդվածի իմաստը, Վաշինգտոնում էլ չեն հասկացե՞լ...
Չի կարելի այդքան ծիծաղելի լինել։
Էլ չխոսած նախաստորագրված պայմանագրի 4-րդ և 7 -րդ հոդվածների մասին։
Չէ մի չէ, մարսել չի կարողանում...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ